ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Ես էլ հեղափոխության մեջ եմ ներդրում ունեցել, իրավունք ունե՞մ օրենք խախտելու». Արմեն Գրիգորյան
15:15, 10.10.2019 | mamul.am
4945 | 0

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում այն համոզմունքն է հայտնել, որ Վիտալի Բալասանյանի արտահայտությունները չեն կարող բացասաբար ազդել ՀՀ-Արցախ հարաբերությունների վրա:

«Արցախի մասով չի կարող նման բան լինել: Տրամաբանությունը և համակարգը, որ կա, չեն կարող այդպիսի զարգացումներ ունենալ»,- պնդեց նա: Անդրադառնալով այն հակադարձումներին, թե Վ. Բալասայանն Արցախի հերոս է, և նրա հանդեպ վերաբերմունքն այլ պետք է լինի, Ա. Գրիգորյանն ասաց, որ երբևէ չի քննարկվել այն ժամանակահատվածը, երբ հերոսական վարքագիծ է դրսևորվել:

«Ոչ միայն Վիտալի Բալասանյանի, այլ շատ գործիչների դեպքում է դա քննարկվում, որ իրենք ժամանակին այսինչ բանն են արել, կամ իրենց ներդրումն են ունեցել: Ես էլ հեղափոխության մեջ եմ ներդրում ունեցել, արդյոք ես իրավունք ունե՞մ հավելյալ բաներ անելու: Կարծում եմ՝ ոչ: Ես չեմ կարծում, որ օրենք խախտելու իրավունք ունեմ: Բոլորս պարտավոր ենք հարգել այդ հաղթանակը և պատշաճ վարքագիր դրսևորել»,- գնահատեց ԱԽ քարտուղարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր