ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շրջագայությունը Լիտվայում և Գերմանիայում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին
18:25, 10.10.2019 | mamul.am
2369 | 0

Սույն թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը տեղի է ունեցել Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայությունը Լիտվայում և Գերմանիայում։
Հայ երգի փոքրիկ դեսպանները փայլուն ելույթներով հանդես են եկել Լիտվայում Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի ս. Ֆրանցիսկի տաճարում, Մալետայի Մշակույթի տանը: Սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնի առիթով համերգով հանդես են եկել համերգով Վիլնյուսի Սբ. Կատարինա եկեղեցում:
Լիտվայում ՀՀ դեսպանության հրավերով միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Լիտվայի փոխարտգործնախարարը, բարձրաստիճան պետական այրեր, մշակույթի գործիչներ։ Համերգի բացումն ազդարարվել է Լիտվայի և Հայաստանի պետական հիմների կատարումով, իսկ ավարտը՝ Է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանով», «Հայաստանի փոքրիկ երգիչների» լիտվական հայտնի «Աժոլուկաս» և «Ուգնելե» երգչախմբերի միացյալ կատարմամբ:
Համատեղ համերգներն անցկացվեցին Կոմիտաս փառատոնի շրջանակներում:
Համերգի ընթացքում Տիգրան Հեքեքյանի սաները միացյալ ելույթ են ունեցել Գևանդհաուսի մանկական երգչախմբի հետ՝ կատարելով գերմանական երաժշտություն, Կոմիտասի «Սոնա յար» երգը, իսկ երեկոյի ավարտին՝ Էրեբունի-Երևանը։
Զուսպ և կշռադատված գերմանացի ունկնդրի բուռն արձագանքը, չլռող ոտնկայս ծափերն ու ոգևորությունը սպասվածից էլ արտակարգ են եղել՝ հայ երեխաների ամեն մի կատարումից հետո աճող ծափերով և հիացական բացականչություններով։
Երգչախմբի համերգային շրջագայությունը եզրափակվել է Հալեի Սբ. Լաուրենտիուս եկեղեցում տեղի ունեցած համերգով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր