Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.76, EUR 526.20, RUB 7.42, GBP 608.06
+12 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Թուրքերի սանձազերծած այս ռազմարշավը նաև Սիրիային է ձեռնտու». Սարգիս Միքայելյան
18:40, 10.10.2019

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ թվում է՝ թուրքերի սանձազերծած այս ռազմարշավը նաև Սիրիային է ձեռնտու. սիրիական կենտրոնական իշխանությունները մի քանի տարի կրակն էին ընկել հյուսիսում այսպես կոչված «քրդական ավտոնոմիայի» և նրա քրդական զինված խմբավորումների ձեռքը: Եվ պետության ներսում այդ քրդական զինված ուժերի հարցը չի լուծվում:
Քրդերը կամաց-կամաց գործը տանում են դեպի Սիրիայի ֆեդերալացում, իսկ հետո, մի սիրուն օր, անպայման փորձելու են անջատվել Սիրիայից:
Իրական, դե-ֆակտո ինքնավարությունը քրդերը հիմա արդեն ունեն կարելի է ասել, զենք ու զորք ունեն, կոմունիկացիաներին տիրել են, Արևմուտքի աջակցությունն ունեն, ինչու՞ չպետք է փորձեն անջատվել ու անկախանալ թուլացած, քայքայվող Սիրիայից ու ստեղծեն սեփական պետական կազմավորումը... Հետո՞ ինչ, որ նույն այդ քրդական զինուժը կռվել է ԻՊ-ի դեմ: Նույն կերպ նրանք կռվել են նաև սիրիական կառավարական ուժերի՛ դեմ:
Հիմա ստացվում է, որ Թուրքիան փորձում է լուծել իր հարավային սահմանների անվտանգության խնդիրը, բայց զուգահեռաբար նաև լուծվում է Սիրիայի կառավարության գլխացավանք-խնդիրը՝ ապստամբ քրդերի խնդիրը, որոնց զինական ուժի վրա ԱՄՆ-ը լավ էլ հենվում էր Սիրիայում...
Հընթացս շահում է նաև Ռուսաստանը. Սիրիայի հյուսիսի քրդերի թուլացումը նշանակում է ԱՄՆ-ի դիրքերի թուլացում այդտեղ, ինչպես նաև Ռուսաստանի դաշնակից Ասադի ուժեղացում: Իսկ ԱՄՆ-ի կողմից «լքված» քրդերը, եթե նրանց ռազմաքաղաքական վիճակը շատ լրջանա, ու՞մ պետք է դիմեն՝ միջնորդական առաքելության համար, որ «հաշտեցնի» սիրիական իշխանությունների հետ ու կասեցնի թուրքական հետագա արշավանքը: Ճի՛շտ է, Մոսկվային: Որովհետև ուրիշ ոչ ոք հիմա չունի Ասադի և Էրդողանի վրա ներազդելու առարկայական այնքան լծակներ, որքան Մոսկվան... Այսպիսով, ես ենթադրում եմ, որ քրդերը զոհ դարձան «երրորդ ուժին ապավինելու» քաղաքականությանը: «Բարեկամ» ԱՄՆ-ը չկարողացավ կամ չցանկացավ պաշտպանել, և վատագույն սցենարի դեպքում, եթե ճար չունենան, ստիպված կլինեն ձեռք բերել նոր «ոխերիմ բարեկամներ»՝ ի դեմս Ասադի ու Պուտինի: Հետո, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ պատմությունը կարող է կրկնվել, եթե նրանք հիմա էլ ապավինեն նոր «բարեկամներին»»...

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր