ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+11 °C
«Սա ի՞նչ բարձիթողի վիճակ է». Գայանե Մելքոմ Մելքոմյան
21:25, 10.10.2019 | mamul.am
6264 | 0

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է. «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, հարկավոր է օր առաջ վերանայել ձեր գործառույթների շրջանակներում վարույթ հարուցելու հիմքերը կամ գտնել և վերացնել այն խոչընդոտները, որոնք ձեզ թույլ չեն տալիս պատշաճ վերահսկողություն ու վարչարարություն իրականացնել:

Այս և բոլոր մյուս կառուցապատողներն օրենքով պարտավոր են օդի աղտոտվածության ու փոշու դեմ միջոցառումներ իրականացնել, այդ թվում` անթափանց թաղանթով ծածկել կառուցվող շենքերը, ինչը գրեթե ոչ մեկը չի անում:

Նայեք այս նկարին, սա ի՞նչ բարձիթողի վիճակ է, և այն էլ օրը ցերեկով, պետական մարմինների հարևանությամբ. տպավորություն է, որ պետական վերահսկողություն, առհասարակ, գոյություն չունի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր