ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Կկարոտեմ, Հայաստան». Քիմ Քարդաշյանը մեկնեց Հայաստանից
22:25, 10.10.2019 | mamul.am
8029 | 0

#WCIT համաժողովի շրջանակներում իր քրոջ և երեխաների հետ Հայաստան այցելած Քիմ Քարդաշյանը ժամեր առաջ վերադարձավ ԱՄՆ: «Ինսթագրամ»-ի իր էջի սթորիներ բաժնում նա 2 ժամ առաջ տեսանյութեր է հրապարակել, որում մտնում է ինքնաթիռ: Նա նաև մանրամասն ցույց է տվել այն ինքնաթիռի սրահը, որով մեկնել են Հայաստանից:

Քարդաշյանը վերնագրել է իր սթորին՝ «Կկարոտեմ, Հայաստան»:

«Կկարոտեմ, Հայաստան». Քիմ Քարդաշյանը մեկնեց Հայաստանից

Հիշեցնեք, որ Քարդաշյանը Հայաստան էր ժամանել հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան, հաջորդ օրը նրանց ընտանիքը, բացի ավագ դուստր Նորթից, ով ավելի վաղ մկրտվել էր Երուսաղեմի հայկական եկեղեցում, մկրտվել էին Էջմիածնում: Մկրտության ժամանակ Քիմն ստացել էր Հեղինե անունը:

Հաջորդ օրերին Քարդաշյանն այցելել էր Ծիծեռնակաբերդ, Գառնի, Գեղարդ, ելույթ ունեցել համաժողովի շրջանակներում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր