ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Թուրքիան կրկին ռմբակոծում է Քամիշլոն. դաժան կադրեր (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)
23:30, 10.10.2019 | mamul.am
37740 | 0

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքան իր էջում տեղեկացնում է, որ ռմբակոծվում է Սիրիայի հյուսիսում գտնվող Քամիշլոն: «Քամիշլոյում թուրքական ռմբակոծության հետևանքով զոհվել է 60-ամյա տղամարդ, ծանր վիրավորում է ստացել երկու երեխա` տղա և աղջիկ: Հաջողվել է պարզել աղջկա անունը՝ Սառա»:

Ծանր վիրավորում են ստացել Քամիշլոյի խաղաղ բնակիչներ 7-ամյա Սառան և 12-ամյա Մուհամեդը
Թուրքիան կրկին ռմբակոծում է Քամիշլոն. դաժան կադրեր (թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել)

Կարեն Հովհաննիսյանը նաև նկատում է, որ այս ծանր ժամակահատվածում քրդերը միասնականություն են դրսևորում. «Կարծես թե քրդերի մոտ միասնություն է...
Իրաքյան Քրդստանի նախագահ Նեչիրվան Բարզանին հայտարարություն է տարածել ՝ կոչ անելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա ՝ Սիրիայում գործողությունները դադարեցնելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման հետևանքով քրդերի շրջանում արդեն 109 զոհ կա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր