ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Հիմա ի՞նչ, հրապարակե՞նք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է խոսել իր կյանքով մեկ». Անժելա Թովմասյան
00:35, 11.10.2019 | mamul.am
14172 | 3

«Մոտավորապես երկու-երեք ամիս է՝ իմ նկատմամբ կոնկրետ արշավ է տեղի ունենում: Դա պայմանավորված է նաև իմ «Հայելու առաջ» հաղորդաշարով. ցանկացած հաղորդում թիրախավորվում էր, սկսում էին բուռն քննարկումները, վիրավորանքներն ու սպառնալիքները»,- 5-րդ ալիքի եթերում ասել է «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մի խումբ երիտասարդներ ակցիա էին իրականացնում խմբագրության տարածքում՝ մուտքին նետելով ձվեր: Սրա արդյունքում, ինչպես հայտնել ենք, քրգործ է հարուցված:

Անժելա Թովմասյանը եթերի ընթացքում նշել է, որ իր համար զարմանալի չէր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել այդ դեպքին՝ չնայած այն փաստին, որ երկար տարիներ լրագրողական համայնքի մաս է կազմել:

«Բոլորս գիտենք՝ Նիկոլը մինչև իշխանության գալը ուրիշ մարդ էր, հիմա՝ ուրիշ: Հիմա ի՞նչ, հրապարակե՞նք՝ ինքը ինչ է խոսել իր կյանքով մեկ, այսպես ասած. ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանն էն ժամանակ, ինչ է խոսում, ինչպիսի դատողություններ է անում հիմա. բոլորովին ուրիշ անձի հետ գործ ունենք: Այնպես որ, ինձ համար բոլորովին զարմանալի չէր դա»,- ընդգծել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հիմա ի՞նչ, հրապարակե՞նք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է խոսել իր կյանքով մեկ». Անժելա Թովմասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր