ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Սիրիայի կոնֆլիկտը չի ավարտվել, մենք փառահեղ երկրորդ խաղակես ենք ունենալու». Ար. Առուստամյան
01:30, 11.10.2019 | mamul.am
5992 | 0

Վերլուծաբան Արման Առուստամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի կարևոր բան.

1. Ես 2 ամիս առաջ գրել էի, որ Թուրքիան պատրաստվում է մտնել Սիրիա, ու շեշտեցի, որ մնում ա ԱՄՆ-ի հետ գան համաձայնության, թե ոնց են մտնելու, շատերը անհեթեթություն անվանեցին գրածս։

2․ Արդեն 2 շաբաթ ամեն ինչ պատրաստ էր մտնելու համար, մնում էր ԱՄՆ֊ի թույլտվությունը,

3․ Էրդոգանը Թրամփի հետ զրույց է ունենում, որից հետո ինֆորմացիա է գալիս, որ համաձայնության են եկել,

4․ Թրամփը թվիթ է անում, որում Էրդողանին զգուշացնում է, որ եթե իրենց պայմանավորվածությունից բացի բան լինի, Թուրքիայի համար տխուր կլինի,

5․ Հետո Թրամփը հայտարարում է, որ քրդերին ահռելի քանակությամբ զենք են տվել, թող վերջիններս պայքարեն իրենց հողի համար,

6․ Հետո Թրամփը հայտարարում է, որ իրենք գործ չունեն ու թող ԵՄ-ն, Ռուսաստանը, Սիրիան ու Թուրքիան հարցը լուծեն (ԵՄ-ին փուռը տալու նրբագույն արվեստը),

7․ Հետո ինֆո է գալիս, որ հերիք չի Քրդերը պատրաստվում են ԴԱԻՇ-ի գերիներին թողնել, որոնք հազարավոր են, մի հատ էլ ԱՄՆ-ն չի դադարելու զենք զինամթերք մատակարարել Քրդերին,

8. Մոտ 1 ամիս առաջ ինֆո եղավ, որ Սիրիայում մեծ քանակությամբ ահաբեկիչներ ընդհատակ անցած սպասում են իքս ժամին, ու ինֆոն Պենտագոնից էր,

9. Ես ամիսներ շարունակ ասում եմ, որ Սիրիայի կոնֆլիկտը չի ավարտվել, մենք փառահեղ երկրորդ խաղակես ենք ունենալու, ոչ մեկ չեր հավատում,

10․ Եվ վերջապես ինչո՞ւ է Թրամփը ուզում հանել ԱՄՆ-ի կոնտինգետը, ոմանք ասում են տարածքը հանձնում է, իսկ միգուցե այնտեղ շատ տաք է լինելո՞ւ ու շատ երկար ժամանակ

Հ․Գ Իդլիբը վկա շատ երկար ա տևելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր