ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Տնտեսական հեղափոխության իրականացման գործում մեր թիվ 1 դաշնակիցը գործարարներն են». ՀՀ վարչապետ
11:45, 12.10.2019 | mamul.am
5411 | 0

«Տնտեսական հեղափոխության իրականացման գործում մեր թիվ 1 դաշնակիցը գործարարներն են: Մարդիկ, ովքեր մրցակցության պայմաններում կարողանում են ներդնել իրենց տաղանդը, ստեղծարար կարողությունները և ստեղծել հավելյալ արժեք: Իսկ նրանք, ովքեր չունեն այդ տաղանդը, նրանց պետք է օգնել, որպեսզի այդ տաղանդը հայտնաբերեն». հոկտեմբերի 12-ին Արագածոտնի Սասունիկ համայնքում անցկացվող «Իմ քայլը» հանուն Արագածոտնի մարզում» ներդրումային համաժողովում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ գործարար հմտությունները երեխաներին պետք է ուսուցանվեն հայաստանյան դպրոցներում: Գործարար հմտությունն անհրաժեշտ է նաև մշակույթի ոլորտում: Երբ հրաշալի ներկայացումն անցնում է դատարկ դահլիճներում, դա նշանակում է, որ միջոցառումը կազմակերպող տաղանդավոր բեմադրիչին խանգարում է գործարար հմտության բացակայությունը:

Ն. Փաշինյանը նշեց, որ այս տարվա տնտեսական աճը կլինի 7 տոկոսին մոտ: Դա լավ ցուցանիշ է ԵԱՏՄ տարածքում: Վարչապետը հաջողություն մաղթեց համաժողովին և հույս հայտնեց, որ համաժողովում նոր ստեղծագործ գաղափարների կհանդիպեն և կշարունակեն տնտեսական հեղափոխության սկսած ճանապարհը: «Ինձ համար տնտեսական հեղափոխության ամենամեծ մանիֆեստը սեպտեմբերի 21-ին Գյումրիում տեղի ունեցած «Մեր ժամանակի հերոսը մրցանակաբաշխությունն էր»,- խոսքն ամփոփեց Ն. Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր