ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ոչ մի ՀՀԿ-ական չասաց, թե բա ինչո՞ւ մեր գաղափարախոսության հիմնադրի անունը չնշեցիր». Արթուր Սաքունց
17:05, 12.10.2019 | mamul.am
5393 | 0

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչքան հասկանում եմ, Վլադիմիր Պոզների հետ Սերժ Սարգսյանի 2015թ. ապրիլին տեղի ունեցած հարցազրույցի տեսանյութն առկա չէ համացանցում: Բայց Պոզների մեկ հարց արժե հիշել՝ թե ո՞ւմ կցանկանար հանդիպել Սերժ Սարգսյանը հայ մեծերից: Պատասխանն էր՝ Մարշալ Բաղրամյան:

Չէ, խնդիր չի, բայց ՀՀԿ ղեկավարը, այն էլ անփոխարինելի ու խորհրդանիշը համարվող ղեկավարը, չհիշեց իրենց կուսակցության գաղափարախոսության խորհրդանիշը հանդիսացող Գարեգին Նժդեհին, որը մահացել է Վլադիմիրի բանտում:

Չէ, ուղղակի հիշեցում, որ ոչ մի ՀՀԿ-ական կարկառուն մի բառ անգամ չասեց, թե բա ինչո՞ւ մեր գաղափարախոսության հիմնադրի անունը չնշեցիր»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր