ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Արարատի մարզում չկա մի համայնքի ղեկավար, որ կասի դարձել է կուսակցության անդամ». մարզպետ
14:05, 12.10.2019 | mamul.am
3380 | 0

«Մենք նույն օրը՝ 2016թ. սեպտեմբերի 18-ին ենք ընտրվել համայնքի ղեկավար, ծանոթացել ենք մարզպետարանում, շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: 2017թ., երբ Նորայր Գրիգորյանի նկատմամբ մահափորձ էր կազմակերպվել, ես նրան զանգահարել եմ, որպիսությունը հարցրել, հեղափոխության օրերին կոչ եմ արել միանալ հեղափոխությանը: Հեղափոխությունից հետո, երբ նշանակվել եմ մարզպետ, շատ ջերմ են եղել հարաբերությունները». Հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ ի պատասխան այն հարց-դիտարկմանը, թե Նորիկ Գրիգորյանի՝ համայնքապետի լիազորությունները դադարեցնելու հիմքում իրենց միջև անձնական հարաբերություններն են: Մասնավորապես, նշվում էր, որ Ն. Գրիգորյանը ԱԺ ընտրություններում Գ. Սարգսյանին չի աջակցել, մարզպետն էլ նման կերպ վրեժ է լուծել:

Մարզպետը նշեց, որ ինքը պարզապես պահանջել է հաշվետու լինել ավագանուն, եռամսյակային հաշվետվությունները, բյուջեի կատարողականը պատշաճ ներկայացնի ավագանուն: Սակայն նա պատշաճ հաշվետվություն ավագանուն չի ներկայացրել:

Գ. Սարգսյանը նկատեց, որ ավագանու տեղի ունեցած նիստն էլ իրավազոր է եղել: Նա վկայակոչեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի՝ 26-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների երկու երրորդով: Ներկա են եղել 5 անդամներ, և արձանագրությունը ստորագրել են 4-ը:

Գ. Սարգսյանը հերքեց նաև գյուղացիների այն պնդումները, թե մարզպետն ասել է, որ ավագանու անդամ Արտակ Հարությունյանին Նորաշենի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նրա համար, որ նա ընտրություններին ակտիվ աշխատել է: Գ. Սարգսյանը պնդեց, որ ինքը նման բան չի ասել, Ա. Հարությունյանին էլ նշանակել է, որովհետև նա ավագանիում ամենից շատ ձայներ հավաքած անդամն է:

Նա սուտ որակեց նաև շրջանառվող այն տեղեկությունը, որ ինքը Ն. Գրիգորյանին առաջարկել է դառնալ ՔՊ կուսակցության անդամ, սակայն մերժում է ստացել: Մարզպետն ընդգծեց, որ հեղափոխությունից հետո ոչ մի համայնքի ղեկավարի նման առաջարկ չի արվել:

«Արարատի մարզում չկա մի համայնքի ղեկավար, որ կասի, որ դարձել է կուսակցության անդամ»,-հայտարարեց մարզպետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր