ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Այս փաստաթղթերի վավերացումը կատեգորիկ անընդունելի է և վտանգավոր». Արման Աբովյան
08:45, 13.10.2019 | mamul.am
5699 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը գրել է. «Դե՛ ինչ, Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ խմորումները շարունակվում են։ Իսկ եթե ավելի հստակ, ապա Վենետիկի հանձնաժողովը (հիշեցնեմ, որ այս արտասահմանյան կառույցը տալիս է օրենսդրական և սահմանադրական եզրակացություններ) փաստացի արդարացրել է այդ տխրահռչակ կոնվենցիայի ընդունումը մեր կողմից։ Ասելու բան չկա։ Իրականում, մնում եմ իմ խորին համոզման, որ այս տիպի «տրոյան ձի» հանդիսացող և խիստ վիճահարույց փաստաթղթերի վավերացումը կատեգորիկ անընդունելի է և վտանգավոր։
Կրկնեմ ևս մեկ անգամ, Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակը ոչ մի կապ չունի կանանց և երեխաների պաշտպանության հետ։ Եթե հանկարծ այս կոնվենցիան հասավ ԱԺ օրակարգ, ապա անպայման անելու եմ ամեն ինչ` այն չեղարկելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր