ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հենց այսօր եկաք, մեր համայնքում ինչքան խնդիր կա, մի գիշերվա մեջ լուծվեց». Արագածոտնի բնակիչները դիմում են Փաշինյանին
12:05, 13.10.2019 | mamul.am
5034 | 0

Ինչպես հայտնել ենք, երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի մարզ: Ֆեյսբուքյան օգտատերերից Ակսել Տեր-Գուլանյանը գրել է. «Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, խնդրում եմ Ձեզ, ավելի հաճախ եկեք Armenia Wine, որովհետև հենց այսօր եկել էիք, մեր համայնքում ինչքան խնդիր կա, մի գիշերվա մեջ լուծվեց։
Ասենք ճանապարհների գծանշումներից մինչև աղբի հավաքում, ճանապարհների բարեկարգում ու փոսերի ասֆալտապատում։
Ամսից ավել է՝ ոռոգման ջուր չունեինք, բայց այսօր առավոտը բարի էր համայնքի բնակիչների համարար. առավոտվանից ոռոգման ջրերը միացրել էին, որ հանկարծ ժողովուրդը այդ խնդիրը չբարձրացնի, բայց հենց գնացիք, դարձյալ անջատեցին։ Ինչևէ, էլի բան էր։
Մի խոսքով.....
հաճախակի եկեք»։

Հավելենք, որ Արագածոտնի մարզպետն է Դավիթ Գևորգյանը:

Օգտատերերը նաև հրապարակել են լուսանկար՝ ինչպես են ջրի բացակայությունից չորացել պտղավորված ծառերը:
Արագածոտնի մարզում ոռոգման ջրի պակասից ծառերը չորացել են
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր