ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Հայաստանը չպետք է լինի տարածաշրջանային դիտորդ-պետություն». Դանիել Իոաննիսյան
16:25, 13.10.2019 | mamul.am
3103 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ առաջարկեցի քննարկել Սիրիայի հյուսիս հայկական ԶՈւ որոշ ստորաբաժանումներ ուղարկելու հարցը, և դա բավականին մանիպուլատիվ տարածվեց (ոմանք անգամ ասացին, որ ես ԿԳԲշնիկ եմ)։ Հստակեցնեմ հետևյալը.

1. Առաջարկում եմ ոչ թե ուղարկել, այլ քննարկել դա։ Այո, ռիսկերի հետ միասին դրանից օգուտ էլ կլինի և ինձ համար միարժեք չի, թե ինչն է շատ՝ ռիսկերը, թե օգուտը։

2. Դա, մեղմ ասած, չպետք է լինի լայնածավալ զորախումբ։ Դա կարող է լինել սահմանափակ կոնտինգենտ, կազմված, օրինակի համար, կոնսուլտանտներից կամ այլ նեղ մասնագիտացմամբ զինվորականներից՝ փորձի փոխանակման, հետախուզական ինֆորմացիայի հավաքագրման և, միգուցե, այլ սահմանափակ առաջադրանքներով։

3. Որևէ դեպքում դա չպետք է լինի Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի էգիդայի տակ։ Դա պետք է համաձայնեցնել Սիրիայի (այո, բռնապետական) իշխանությունների և տեղացի ինքնապաշտպանական խմբերի հետ։

4. Հայաստանը չպետք է լինի տարածաշրջանային դիտորդ-պետություն։ Մենք պետք է դառնանք դերակատար, ձեռք բերենք դաշնակիցներ։ Ողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է թուրքական այս ագրեսիային և արևմուտքի հետ հարաբերություն փչացնելու ռիսկ, մեղմ ասած, չկա։

5. Մեր հետախուզությունն ու ԶՈւ-ն պետք է 5 մատի պես տիրապետեն իրավիճակին, թուրքական բանակի մարտավարությանն ու դրա հակազդման ձևերին։ Սա անհրաժեշտ է, եթե մենք երկարաժամկետ առումով ուզում ենք դառնալ առանց Ռուսաստանի Թուրքիայից պաշտպանվելուն ունակ պետություն։

Բայց նորից. Ես չեմ պնդել զորք ուղարկելը ու իրոք համարում եմ, որ դա քննարկման ենթակա հարց է։ Հույս ունեմ, որ իշխանություններն ու անվտանգության մարմինները դա քննարկում են։

Հ.Գ. Կներեք, բայց ես իրոք Հայաստանի ապագայի հարցում շատ ամբիցիոզ եմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր