ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
Ավտոներկրողները պահանջում են կասեցնել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու որոշումը
16:00, 13.10.2019 | mamul.am
6623 | 0

Այսօր ավտոներկրողները բողոքի ակցիա են իրականացնում Էրեբունի թանգարանի հարևանությամբ գործող ավտոշուկայի մոտ։

Ակցիայի մասնակիցները դեմ են ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելուն։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ավտոներկրողները դժգոհ են, որ մաքսատունը տեղափոխվում է ոչ թե նորակառույց մաքսատուն, այլ Գյումրու հին տարածքը, իսկ հին տարածքը, ըստ ակցիայի մասնակիցների, չի կարող սպասարկել մի քանի մարզերի բնակիչներին։

Ակցիայի մասնակից ավտոներկրողներից մի քանիսը գնացին ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպման՝ պահանջը քննարկելու համար։

Նշենք, որ Վրաստանից և Ճապոնիայից արտահանված և հոկտեմբերի 14-ից Հայաստան ներմուծված թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր