Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.95, EUR 518.37, RUB 7.51, GBP 622.40
-2 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Վլադիմիր Պուտինը՝ Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացի մասին
18:15, 13.10.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նախքան Սաուդյան Արաբիա մեկնելը, արաբական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնարին: Հայտնում է Риа Новости-ն:

«Դա հեշտ գործընթաց չէ, դժվար է: Բայց իմ կարծիքով՝ այն հնարավոր է: Եվ գիտե՞ք, թե ինչն է ինձ ստիպում դրականի մասին մտածել, այն, որ այսօր շատ մարդիկ վերադառնում են իրենց հայրենի օջախները: Խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին»,- ասել է Պուտինը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր