ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ֆիթնես ակումբներից մեկի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողը հայտնաբերվել է
19:30, 13.10.2019 | mamul.am
3803 | 0

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են հոկտեմբերի 10-ին Երևանում 2 քաղաքացու սուր կտրող-ծակող առարկայով հարվածողի ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ «Դայմոնդ» ֆիթնես ակումբի տնօրենին և մեկ այլ ԱՁ տնօրենին դանակահարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 21-ամյա Հարություն Գրիգորյանը, որը ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նշվում է, որ Գրիգորյանը ներկայացրել է նաև հանցագործության գործիք դանակը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց էին տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևանի բնակիչ, 29-ամյա Աշոտ Գրիգորյանը և Երևանի բնակիչ, 25-ամյա Նապոլեոն Տեր-Հարությունյանը: Վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել էին, որ նշված անձինք, ըստ նախնական տեղեկությունների, հիվանդանոց էին տեղափոխվել Տիչինայի փողոցից, որտեղ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարվել էին:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր