ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Չորացած խոտը վառել են և վիմագիրը պարզ երևում է. 1281թ.». Կարեն Մաթևոսյան
03:10, 14.10.2019 | mamul.am
18025 | 0

Պատմաբան Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմն Մխիթարի (ՉԼ) 1281 թվակիր արձանագրությամբ քիվի շրջված այս քարը Արուճի տաճարի հյուսարևելյան կողմում է գտնվում։ Լավ կլինի, որ այն դուրս չմնա «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի Արագածոտնի հատորից։ Ժամանակին այն արտագրել է Արտաշես Մաթևոսյանը, բայց հետո քարը կորած է համարվել (մանրամասները՝ Կ. Մաթևոսյան, Արուճ, Երևան, 1987, էջ 63)։ Բանն այն է, որ տարվա այլ ամիսներին խոտը ծածկում է արձանագրությունը, բայց հիմա չորացած խոտը վառել են և վիմագիրը պարզ երևում է։ Լուսանկարել եմ երեկ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր