ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս լուսանկարներն արվել են այսօր Գյումրիում՝ Հովհաննես Շիրազի և Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանների դիմաց: Պատկերացնու՞մ եք, թանգարանների մուտքերի մոտ հերթեր են գոյացել: Ասում են՝ նման իրավիճակ է եղել նաև այլ թանգարանների մուտքերի մոտ: Ահա սա է Հեղափոխությունը, ահա թե ինչ է փոխվել Հայաստանում»: |