Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև բողոքի ցույց են իրականացրել քրդերը: Որպես բողոքի ձև, նրանք կարմիր ներկով են ներկել դեսպանատան պատերը, մուտքի դարպասը, որը ասոցացվում է Թուրքիայի կողմից Սիրիայում սպանվող խաղաղ բնակչության արյան հետ: Հակաթուրքական գրառումներ են արվել նաև դեսպանատան պարիսպների պատերին: Ձերբակալվել է ինը ցուցարար»: |