ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Լիբանանահայության միակ ելքը՝ չկրկնելու համար սիրիահայերի և իրաքահայերի ճակատագիրը». Հայկ Խանումյան
04:20, 15.10.2019 | mamul.am
3297 | 0

Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, դժվար է լքել երկիրը, որտեղ ծնվել-մեծացել ես, ապրել նրա առօրյայով, թեկուզ համայնքային, ազգային/կրոնական փոքրամասնության կարգավիճակով: Իրաքում, Սիրիայում մեր շատ հայրենակիցներ չլքելու կամ ուշ լքելու պատճառով մեծ կորուստներ ուենցան` մարդկային, ֆինանսական, գույքային: Հերթն աստիճանաբար մոտենում է Լիբանանին: Պետք է վերանալ համայնքային մտածելակերպից, օտարել ունեցած ակտիվներն ու բռնել տունդարձի` Հայաստանի ճանապարհը: Չնայած համայնքային կառույցների կատաղի դիմադրությանը` սա միակ ու արդյունավետ լուծումն է, որը հնարավորություն կտա լիբանանահայությանը չկրկնել սիրիահայերի և իրաքահայերի ճակատագիրը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր