ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ռումինիայի նախագահը ստորագրել է «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքը
17:45, 14.10.2019 | mamul.am
2543 | 0

Լեզվի կոմիտեն ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին» օրենքը. Ռումինիայի հայոց միության (ՌՀՄ) նախագահ, պատգամավոր Վարուժան Ոսկանյանի և ՌՀՄ փոխնախագահ, պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնած օրինագիծը՝ «Հոկտեմբերի 12-ը հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հայտարարելու մասին», մի քանի շաբաթվա ընթացքում քննարկվեց և քվեարկվեց երկրի խորհրդարանի երկու պալատներում, իսկ հոկտեմբերի 10-ին նախագահ Կլաուս Յոհաննիսը ստորագրեց այդ օրենքը (որպես խորհրդանշական օր ընտրվեց հոկտեմբերի 12-ը, քանի որ այս տարի հենց այդ օրը նշվեց Թարգմանչաց տոնը)։ Խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցան նաև տարբեր կուսակցությունների պատկանող ռումինացի պատգամավորներ: Նրանք ընդգծեցին հայերի բացառիկ դերը Ռումինիայի պատմության մեջ և Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու անհրաժեշտությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր