ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը հենց այնպես «կանաչ լույս» վառեց թուրքական ներխուժման համար». Վարդան Ոսկանյան
09:05, 15.10.2019 | mamul.am
3488 | 0

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորը պնդում են, թե Սիրիայում աշխարհաքաղաքական խաղ է ընթանում՝ նաև անդրկուլիսային պայմանավորվածություներով։ Կասե՞ք, իսկ որտե՞ղ այդպես չէ։ Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը հենց այնպես «կանաչ լույս» վառեց Սիրիայի հյուսիս թուրքական վերջին ներխուժման համար, ինչի արդյունքում կարող են այնպիսի զարգացումներ տեղի ունենալ, որ մի կողմից Թուրքիայի, իսկ մյուսից՝ Ռուսաստանի և Իրանի շահերը բախվեն։

Եվ մեկ այլ կարևոր հանգամանք․ չկա որևէ աշխարհաքաղաքական խաղ, որտեղ վեջնարդյունքը գերճշգրիտ կերպով հաշվարկելի լինի, որովհետև դա յուրատեսակ շախմատ է՝ ընթացքում բոլոր մասնակիցների կողմից ստեղծագործ մոտեցումներով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր