«Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Նրանք մշտական կապի մեջ են Քամիշլիի ու հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ: Մշակվում ու ձեռնարկվում են հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի այն հայերը, ովքեր կցանկանան տեղափոխվել Սիրիայի հյուսիսից, այս գործում աջակցություն լինի». հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա նշեց, որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը 3 հազար է: Նրանք կենտրոնացած են Քամիշլի ու Մալիքիե բնակավայրերում: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ներկա դրությամբ այդ հատվածներում ռազմական գործողություններ չկան, ուստի՝ դրված չէ նաև նրանց արագ տեղափոխության հարցը: |