ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Թուրքիայի գործողությունները Սիրիայում սպառնում են տարածաշրջանի ապակայունացմանը». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
16:50, 14.10.2019 | mamul.am
4336 | 0

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտավախություն է հայտնել, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները կարող են ապակայունացնել ողջ տարածաշրջանը: Այս մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Լոնդոնում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանում: «Ուրբաթ Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի, արտաքին գործերի նախարար Չավուշօղլուի և պաշտպանության նախարար Աքարի հետ: Ես նրանց հայտնեցի իմ անհանգստությունն ընթացիկ գործողությունների, տարածաշրջանում ապակայունացման, լարվածության աճի և մարդկանց տառապանքների ավելացման վերաբերյալ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

«Ակնկալում եմ, որ Թուրքիան կգործի զսպվածությամբ և այլ դաշնակիցների հետ համաձայնեցված, որպեսզի կարողանանք ապահովել ձեռքբերումները՝ մեր ընդհանուր թշնամու դեմ պայքարում»,- հավելել է Ստոլտենբերգը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր