ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Գալիք երեք-չորս տարիների ընթացքում Թուրքիայի ազդեցությունն ու ռազմական ներուժն աճելու են». Արման Մելիքյան
21:15, 14.10.2019 | mamul.am
2467 | 1

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ Հայաստանում ասպարեզ հանվեց մի թեզ, ըստ որի` պաշտոնական Վաշինգթոնը Հայաստանը դիտարկում է որպես Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները զսպող գործոն: Հավանաբար, այդ թեզը նաև շատերի մոտ հույսեր առաջացրեց, որ մոտ ապագայում Թուրքիան կործանվելու է որպես պետություն, իսկ մենք էլ, վերջապես, կկարողանանք վերահաստատել ՀՀ ինքնիշխանությունը մեր հայրենիքի արևմտյան հատվածում: Չի կարելի բացառել Թուրքիայի տրոհման հնարավորությունը, բայց ելնելով աշխարհաքաղաքական գործընթացի ներկայիս բովանդակությունից ու տրամաբանությունից, անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ, որ այդ հնարավոր տրոհումն առաջիկա տարիներին տեղի ունենալիք իրադարձություն չէ: Ավելին, գալիք երեք-չորս տարիների ընթացքում Թուրքիայի ազդեցությունն ու ռազմական ներուժն աճելու են: Նա անգամ կստանա այսօր իրեն առերևույթ քննադատող որոշ պետությունների անվերապահ և բազմաբնույթ աջակցությունը: Մենք, անշուշտ, պետք է ձգտենք համախմբել մեր հնարավոր դաշնակիցների ներուժը՝ Թուրքիայի կողմից մեր դեմ ուղղված մարտահրավերները չեզոքացնելու համար, բայց պետք է պատրաստ լինենք նրան, որ ինչ-որ մի պահի որոշ ժամանակով կարող ենք նաև միայնակ մնալ՝ մեր հակառակորդներին դեմհանդիման: Այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի մեր համախմբվելու և խելամիտ ու կազմակերպված հակազդեցություն ցույց տալու ունակությունից և լավ կանենք՝ հիմիկվանից սրան նախապատրաստվենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր