ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Երկրում կան շրջանակներ, որ չեն տեղավորվում ո՛չ հների, ո՛չ նորերի փիլիսոփայության միջակայքում». Ալեն Ղևոնդյան
02:20, 15.10.2019 | mamul.am
2826 | 0

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ դու քո որևէ քայլն արդարացնում/հիմնավորում ես նախկինների՝ անցյալում ցուցաբերած նմանօրինակ վարքով, անցյալում նման դեպքերի բազմազանությամբ, մեկ տրամաբանական հարց է ծագում.
ինչո՞վ ես դու տարբերվում քո կողմից այդքան քննադատելի «նախկիններից»...

Հեղափոխությունն այն է, որ կարողանաս կամք ու բավարար միտք ունենալ կոնկրետ քայլերի պարագայում առավել պատասխանատու ու սկզբունքային վարք ցուցաբերես կոնկրետ իրավիճակներում, դիմանաս շահեկան գայթակղություններինն, մերժելի գործելաոճին...
Հակառակ դեպքում ստացվում է «նորերը» մերն են, իրենց կարելի է, «հները» մերը չէին, իրենց չէ՞ր կարելի...

Մտածեք ձեր քայլերի ու դրանց փաստարկվածության վերաբերյալ, առավել հիմնավոր փաստարկներ մշակեք, ճիշտ գործելաոճ ընտրեք...
Երկրում կան շրջանակներ, որ չեն տեղավորվում ո՛չ հների, ո՛չ նորերի փիլիսոփայության, պիտակավորումների, ոչ միանշանակ փորձառության, գործելաոճի միջակայքում, ու իրենք վաղ, թե ուշ, իրենց մասով հայտ կներկայացնեն...
Ու դա սրա նրա «գրպանային» հայտը չի լինելու...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր