ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ՍԴ-ն սրանով ԱԺ-ին մեսիջ է ուղղում, որ պայքարում է իր իրավունքների համար». Էդմոն Մարուքյան
21:10, 14.10.2019 | mamul.am
4171 | 0

Սահմանադրական դատարանն այսօր հրաժարվեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը:

Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ այս քայլով ՍԴ-ն «մեսիջ է ուղղում, որ պայքարում է իր իրավունքների համար»։

«Էստեղ Հրայր Թովմասյանի հարցը չի, որովհետև, ես կարծում եմ, դատավորները նայում են մեկ ամբողջության մեջ, որովհետև իշխանության հռետորաբանությունը Հրայր Թովմասյանի դեմ չի միայն ուղղված, և Վահե Գրիգորյանը միայն Հրայր Թովմասյանին չի վիճարկել որպես դատավոր և, ըստ էության, էստեղ ես ունեի վատատեսական նման սպասում, որ նաև կարող է էսպես լինել, որ դատավորներն ասեն՝ «եկեք պաշտպանենք Հրայր Թովմասյանին, որ հաջորդը մենք չլինենք» և էս ճանապարհով գնան, ինչը որ կարող է հենց էս ճանապարհն է»,-ասել է Մարուքյանը։

Նա նաև նշել է, որ «Իմ քալի» ներկայացրած հիմքերն առանձին վերցրած կարող են թույլ լինել, բայց, պատգամավորի խոսքով, գնահատական պետք է տրվեր հիմքերի ամբողջությանը. «Մենք կարծում ենք, որ այդ ամբողջության մեջ կարող էր գալ եզրահանգման, որ Հրայր Թովմասյանը թույլ է տվել էական կարգապահական խախտում, բայց իրենք չեն հասել այդ փուլին, իրենք չեն քննարկել Թովմասյանի վարքագիծը կամ նրա շահերը»,-ասել է Էդմոն Մարուքյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«ՍԴ-ն սրանով ԱԺ-ին մեսիջ է ուղղում, որ պայքարում է իր իրավունքների համար». Էդմոն Մարուքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր