Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+10 °C, +2 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան». Էդմոն Մարուքյան
21:35, 14.10.2019

Օրերս ակտիվ քննարկվում է «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» գրությամբ պաստառները, որի համար պետական բյուջեից հատկացվել է 48 900 000 դրամ:

Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Ժողովդրավարական երկրներում նման բաներ չեն անում: Ես կարծում եմ, սա շատ սխալ և անընդունելի բան է: Չգիտեմ՝ ով է խորհուրդ տվել, ով է մտածել»:

Պատգամավորի խոսքով՝ այստեղ շահերի բախում կա, քանի որ տենդերը առանց մրցույթի ստացել է այն ընկերությունը, որը հրատարակել է ՀՀ վարչապետի հեղինակած գիրքը: «Լավ կլինի, որ վարչապետը ետ կանգնի իր այդ գաղափարից և անվավեր ճանաչեն այս մրցույթը և այդ գումարը ուղղեն մեկ այլ ավելի նորմալ նպատակի համար: Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք: Սա ո՛չ Սովետական միությունն է, ոչ Կիմ Չեն Ինի Կորեան: Լեգիտիմ ղեկավար լինելը չի նշանակում պետական փողերը ծախսել խոսքերը տարածելու համար»,-ընդգծեց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան». Էդմոն Մարուքյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր