ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Անհասկանալի է Արցախի նախագահի թեկնածուներից մեկի կեցվածքը ՀՀ իշխանությունների նկատմամբ». վարչապետի խոսնակ
22:30, 14.10.2019 | mamul.am
4705 | 0

«Ղարաբաղի ժողովուրդն ամբողջությամբ պաշտպանում է այն պրոցեսները, որ տեղի են ունենում Հայաստանում: Նրանք հետևում են, երբեմն նաև կա ցանկություն, որ նույն տեմպով էլ նաև բարեփոխումները ընթանային»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

Նա նշել է, որ ուրախ կլիներ, որ Արցախի ներկայիս նախագահ Բակո Սահակյանը կենտրոնանար ապահովելու այնպիսի դաշտ, որը կերաշխավորեր Արցախում ազատ և արդար ընտրությունները, ընտրապայքարը և բոլոր թեկնածուների համար հավասար դաշտի ստեծումը:

«Նաև անհասկանալի նման կեցվածքը, որը թեկնածուներից մեկը ցուցաբերում է Հայաստանի իշխանությունների նկատմամբ (նկատի ունի Վիտալի Բալասանյանին-խմբ.), դա անլրջության գագաթնակետն է: Ես ասեցի, որ իրավապահները պետք է զբաղվեն, բայց նման հայտարարություններ, նման անհարգալից վերաբերմունք այն իշխանության նկատմամբ, որը ունի 70 տոկոսից ավելի աջակցություն Հայաստանում, պարզապես անհասկանալի է և պետք է արժանանա համապատասխան գնահատականի հենց տեղում: Մեր իրավապահները, վստահ եմ, իրենց ասելիքը կասեն, իրենց մոտեցումը կասեն, բայց Ղարաբաղում նման բան, իմ կարծիքով, չպետք է լիներ, նման վերաբերմունքը անհանդուժելի է: Ես քաղաքական իմաստով եմ նաև ասում»-,-ասել է վարչապետի խոսնակը:

Հարցին, թե մտադի՞ր է Հայաստանը Ղարաբաղի նախագահի որևէ թեկնածուի սատարել, Վ. Կարապետյանը պատասխանել է. «Մենք սատարում ենք ամենակարևորին․ որ լինեն այնպիսի որակի ընտրություններ, ոնց որ տեղի ունեցան Հայաստանում: Այդ դեպքում մենք, բնականաբար, ուշի-ուշով հետևելով, աջակցելով ժողովրդավարական գործընթացներին, աջակցելով նաև դիտորդական առաքելություններին, ինչը արդեն արվել է, մենք նման մասնակցություն ենք ունենալու: Իհարկե, ես չեմ բացառում, որ ինչ-որ այլ հայտարարություններ էլ լինեն»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Անհասկանալի է Արցախի նախագահի թեկնածուներից մեկի կեցվածքը ՀՀ իշխանությունների նկատմամբ». վարչապետի խոսնակ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր