Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+8 °C, +1 °C ... +12 °C Վաղը`+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Պետք է գործել կոշտ քաղաքական և իրավական պայքարի մեթոդներով». Սարգիս Միքայելյան
22:20, 14.10.2019

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աչքդ թեքում ես՝ մի հիմար բան լինում է... Հիմա էլ, պարզվում է, ՍԴ-ն Հրայրի լիազորությունների դադարեցման ԱԺ-ի հայտնի դիմումը վարույթ չի ընդունել:
Մեր մեջ ասած՝ ճիշտ են արել կարկառուն ՍԴ-ականները, որ չեն ընդունել, իրե՛նց համար ճիշտ: Բա հո իրենք իրենց գլխին պրոբլեմ չէի՞ն սարքելու:
Եվ, առհասարակ, ո՞վ է հակառակորդին (լինի դա սպորտում, թե մարդկային հարաբերություններում, թե քաղաքականությունում, թե պատերազմում՝ կապ չունի) ասում. «Ես ահա այսպիսի մի բան եմ պատրաստել, որը ՔԵԶ ՀԱՄԱՐ հղի է վատ հետևանքներով, իսկ դու արի ԻՆՔՆԱԿԱՄ դա ընդունիր ու կիրառիր, որ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՄԱՐ լավ լինի: Դե, գործիր՝ ի վնաս քեզ, բայց ի օգուտ ինձ ու մյուսներին»: Քաղաքական հակառակորդի (և առհասարակ՝ ցանկացա՛ծ հակառակորդի) այսպիսի վեհ «խնդրանք-հորդորը» ոչ միայն չեն ընդունի, այլ նաև կծաղրեն նրա անատամ, անուժ քայլերը: Իսկ ՍԴ-ն և այսօրվա քաղաքական իշխանությունը կարծես թե հենց քաղաքական հակառակորդներ են: Հետևաբար, երևի պետք է գործել լրիվ այլ սկզբունքներից ելնելով՝ կոշտ քաղաքական և իրավական պայքարի՛ մեթոդներով, ոչ թե մեղմ, գեղեցիկ, վսեմ, ասպետական, թավշյա՜-թավշյա՜»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր