ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Ավարտվեց իմ առաքելությունը աղբահանության հիմնարկում». Աշոտ Ասատրյան
22:10, 14.10.2019 | mamul.am
6253 | 0

Ռազմական վերլուծաբան, «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աղբահանության կառավարման և համակարգման բաժնի նախկին պետ Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և վերջ: Ավարտվեց իմ առաքելությունը աղբահանության հիմնարկում, քանի որ ինչը ունի սկիզբ պետք է ունենա նաև ավարտ:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին, Երևանը խոլերիայից փրկելու համար համայնքային հիմնարկը ստեղծելու և այդ դժվարին օրերին աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետի պաշտոնը ինձ վստահելու համար:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր բանվորներին, վարորդներին, գծային պատասխանատուներին, ադմինիստրացիայի աշխատակիցներին՝ օր ու գիշեր խիստ ռեժիմով աշխատելու, իրար հարգելու ու իրար օգնելու համար: Իրար հետ աշխատած այս մի քանի կարճ ամիսները ոչ մեկս չենք մոռանա, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ իրար հետ ենք աշխատել, քան մեր ընտանիքի անդամներին ենք տեսել:

Հիմա քաղաքը բավականաչափ մաքուր է, հիմնարկն էլ իմ կարիքն այլևս չունի: Հաջողություն եմ մաղթում հիմնարկին ու ցանկանում եմ հետագայում ևս նույն եռանդով աշխատեն:

Իսկ այս պահի դրությամբ ես արդեն ազատ եմ ու պատրաստ եմ ընդունել աշխատանքի առաջարկներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր