ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Նիկոլ Փաշինյանի հետ իմ հարաբերությունները կապ չեն ունեցել»․ Արմեն Մարտիրոսյանը՝ հայտնի պաստառների մասին
23:00, 14.10.2019 | mamul.am
4014 | 1

ՀՀ Կառավարությունը բյուջեից տրամադրել է 48 միլիոն 900 հազար դրամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու համար:

Կառավարության որոշմամբ՝ գործելու է ոչ թե մրցութային, այլ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը: Պայմանագիրը կնքվելու է «Անտարես» հոլդինգի հետ:

«Անտարեսի» ղեկավար Արմեն Մարտիրոսյանը «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է, որ ժամանակի սղության պատճառով է, որ իրենք սկսել են իրենց միջոցներով պաստառները փակցնելու գործընթացը, թեև կառավարությունից դեռ գումար չեն ստացել:

«Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում 2050 թվականի ստրատեգիան, հասկանում եմ, որ էս գումարի հազարապատիկն է ծախսվելու: Որովհետև փոխել մարդկանց մոտեցումը, և ամբողջ հայությունը ունենա մեկ տեսլական՝ ընդունելի բոլորի կողմից, դա շատ կարևոր քայլ է պետության զարգացման համար»,-ասել է Մարտիրոսյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ վարչապետի հեղինակած գիրքը հրատարակել է հենց «Անտարեսը» և որ վարչապետն ունի մտերիմ հարաբերություններ ընկերության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ և քաղհասարակությունն այս առնչությամբ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում, Մարտիրոսյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունները որևէ կապ չեն ունեցել այս գործում:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նիկոլ Փաշինյանի հետ իմ հարաբերությունները կապ չեն ունեցել»․ Արմեն Մարտիրոսյանը՝ հայտնի պաստառների մասին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր