ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Սա յազվություն չէ. պատրաստ եմ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ». Հրանտ Բագրատյան
10:35, 15.10.2019 | mamul.am
5609 | 0

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իմ կողմից շատ հարգված Էկոնոմիկային նախարար Տ. Խաչատրյանը փորձել էր պատասխանել 2 օր առաջ ֆեյսբուքի իմ էջում կատարած վերլուծությանը։ Հիշեցնեմ` այդ ստատուսում ես ասել էի. «Մի շարք ոլորտների վիճակագրությունն ակնհայտորեն կեղծված է։ Այսպես, ՏԱՑ-ն աճել է 7%-ով, իսկ բեռնափոխադրումները պակասել են 54%-ով։ Ընդամենը մեկ տարում տնտեսության բեռնատարությունն իջել է ավելի քան 2 անգամ... Եվս այսպիսի մեկ տարի, և ՀՀ-ն կլինի աշխարհում առաջին պետությունը, որտեղ տրանսպորտ պետք չէ։ Կամ շինարարությունն ավելացել է 4.4%-ով, մինչդեռ ապրանքային բետոնի արտադրությունը պակասել է 12%-ով։ Այսինքն` մեկ տարում միավոր շինարարության բետոնատարությունն իջել է 16.4%-ով։ Ի դեպ, պակասել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 3.5%։ Այսինքն` միավոր ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարությունը պակասել է 10%-ով։ Չեմ հավատում»։
Պ-ն Խաչատրյանը բեռնափոխադրումների խայտառակ թվերին չէր անդրադարձել։ Բետոնատարության մասով ասել էր, որ այն բացատրվում է ջերմոցների շինարարությամբ։ Եվ նորից կիքս. ամբողջ շինարարության միայն 5%-ն է եղել գյուղատնտեսության ոլորտում։ Եթե մի ֆանտաստիկ հնարքով մտածենք, որ այդտեղ բետոնի ծախսը 0 է, իսկ 2018-ին ընդհանրապես ջերմոց չի կառուցվել (իհարկե, դա այդպես չէ), ապա միավոր շինարարության բետոնատարությունը, միևնույնն է, իջել է 11%-ով։ ՀՆԱ-ի էլեկտրաէներգատարության իջեցումն էլ նախարարը բացատրել է Ալավերդիում կոմբինատի չաշխատելով։ Բա, պարզվում է Ալավերդին ՀՀ էլեկտրաէներգիայի 10%-ն էր սպառում։ Իսկ 2019-ին էլեկտրաէներգիայի սպառման նոր միացումներ չեն եղել։ Ճիշտ կլինի, որ նախարարը թվերով հաստատեր իր ասածը։ Պատասխանը, իհարկե, էլ ավելի ծիծաղելի վիճակի մեջ է դնում կառավարությանն ու վիճակագրությանը։ Իրականում, սա յազվություն չէ։ Ուզում եմ, որ ՆՓ-ն հասկանա, որ նույնիսկ այդ ողորմելի վիճակագրական թվերը կեղծված են։ Պատրաստ եմ նրա հետ հանդիպել եթերում և այդ ամենը քննարկել։ Ինչպես նաև ցույց տալ, որ եթե անցում չկատարվի ներդրումային քաղաքականությանը, շարունակվի ՍՍ-ի տիգրանսարգսյանական-վաչեգաբրիելյանական-ներսեսյերիցյանական-արթուջավադյանական-վարդանարամյանական և այլոց քաղաքականությունը (իսկ հիմա դա է արվում), ապա կորած ենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր