ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Շարմազանովներ, աշոտյաններ, դուք ժողովրդավարությունից խոսելու իրավունք չունեք». Վահագն Խաչատրյան
18:25, 15.10.2019 | mamul.am
3961 | 0

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանասերժական ռեժիմն ինչքան անբարո, ստոր, ազգադավ, որկրամոլ, որ հանուն մի քանի գրոշի պատրաստ են վաճառել նույնիսկ իրենց հարազատներին, հանել են մեյդան: Եվ սրանք խոսում են ժողովրդավարությունից: Ձեր իշխանավարման օրոք ռոբերտ քոչարյանը 1998-ին ընտրվել է կեղծ տեղեկանքով, 2003-ին` համատարած ընտրակեղծիքներով և 2004-ին բռնությամբ ճնշել է ընդդիմությանը և չի կատարել ՍԴ-ի որոշումը և վստահության հանրաքվեն տեղի չունեցավ: 2008-ի մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվեցին 10 ՀՀ քաղաքացիների և սերժը եկավ իշխանության արյան միջոցով, 2013-ի նախագահական ընտրությունները կեղծվեցին, 2017-ի` Աժ-ի ընտրությունները: Եվ քոչարյանասերժան ռեժիմի օրոք ոչ մի ընտրություն չի անցել առանց կեղծիքների և համատարած ճնշումների, բոլոր ընտրությունները կեղծվել են: Շարմազանովներ, աշոտյաններ, դուք ժողովրդավարությունից խոսելու իրավունք չունեք. դուք բռնազավթել էիք և ոչնչացրել էիք ժողովրդավարությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր