ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«ՀՀ-ում և Արցախում Պուտինն ակտիվացրել է իր ԿԳԲ/ՖՍԲ-ական ագենտուրան». Արթուր Սաքունց
11:40, 15.10.2019 | mamul.am
3879 | 2

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում և Արցախում Պուտինն ակտիվացրել է իր տեղական զելյոնի չելովեչեկներին՝ ԿԳԲ/ՖՍԲ-ական ագենտուրային. ժողովրդավարությունը և մարդու իրավունքների հասկացությունն իրենց ողջ էությամբ ատել են միմիայն բռնապետները։

Մարդկային քաղաքակրթության ներկա փուլում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները, դրանց արժեքները պահպանողներին, աջակցողներին, ատողի դրոշակակակիրը ՌԴ-ի անփոփոխ ղեկավար Պուտինն է, որն իր ԿԳԲ-ական/ФСБ-ական գործելակերպով անողոք ու ստոր պայքար է մղում ժողովրդավարական և մարդու իրավունքների դեմ, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության, անկախ մտածող, գործող մարդկանց և նրանց աջակցողների, այդ թվում, հիմնադրամների և այդ արժեքները պահպանող պետությունների դեմ։

Ժամանակին այդ մասին միանշանակ և հստակ արձանագրել և որակել է Վացլավ Հավելը։

Այդ նպատակով օգտագործում է դեռևս սովետից մնացած ագենտուրան, որոնց ժամանակ առ ժամանակ օգտագործում է տարբեր դիմակներով, բայց միմիայն մեկ նպատակով՝ իր կողմից կառավարելիություն ապահովելու համար։

Կրեմլի ենթակա այն պետությունները, որոնք հետևողական իրականացրեցին լյուստրացիա՝ բացահայտելու համար ԿԳԲ-ի ագենտուրային, առանց որի որևէ հաստատուն և կենսունակ ժողովրդավարություն և իրավական պետություն անհնար է ունենալ, առավել պաշտպանված են Պուտինի կողմից սանձազերծած հիբրիդային պատերազմից։ ՀՀ-ում դա չարվեց, և ԿԳԲ/ФСБ-ական ագենտուրան մնաց կենսունակ։

Եվ հիմա, երբ թավշյա հեղափոխությունը խառնեց Կրեմլի բոլոր խաղաքարտերը, և ՀՀ-ն դարձավ անկառավարելի Կրեմլի համար, Պուտինը գործի է գցում իր ագենտուրան հանձինս այսպես կոչված ընդդիմության՝ հիբրիդային պատերազմ իրականացնելով ՀՀ-ում և Արցախում ժողովրդավարական զարգացումների դեմ։

Չէ, դրանց գլխացավանքը կոռուպցիոն եկամուտներից զրկվելու հետ չի կապված, դա Կրեմլն էլ կլուծի, այլ անվերադարձ Կրեմլի կողմից ՀՀ-ի և Արցախի նկատմամբ կառավարելիությունը կորցնելն է։

Իսկ ՀՀ-ում և Արցախում ԿԳԲ-ական/ՖՍԲ-ական ագենտուրան այլևս գործի է գցված հրապարակային։

Կրեմլը մսխում է վերջին փշրունքները, որոնց սունդուկներում պահելն այլևս իմաստ չունի, եկել է դրանց գործի դնելու պահը։

Հետաքրքիր է` որտեղ կարողանում է իրեն ենթակա կամ իր կողմից կառավարվող ռեժիմներ ունենալ այնտեղ իր ագենտուրան կարող է նաև որպես ժողովրդավարական դիմակով խաղալ։

Դավադրության տեսության ձևավորման աղբյուրը հենց ԿԳԲ/ՖՍԲ-ն է, որի վրա հիմնված կեղծ ու մտածածին, անապացուցելի վարկածներ են առաջադրում և տարածում ԿԳԲ/ՖՍԲ-ի ագենտուրան։

ՀՀ-ի դեմ ներկայումս Պուտինը հիբրիդային պատերազմ է մղում իր տեղական ագենտուրայի՝ «զելյոնի չելովեչեկների» միջոցով։

Մեկ է, չեք հաջողելու, ինչպես 1920թ. նոյեմբերի վերջին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր