Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սարսափելի ցնցված եմ երեկվա տեսածս տեսանյութից հետո: Այնտեղ պատկերված էր, թե ինչպես են քրդերին մորթում, ու նրանց կտրված գլուխներն օդում ճոճում ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակի զինվորականները: Այնքան ցնցող պատկերներ են, որ չեմ կարողացել տեղադրել այդ տեսանյութը: ՆԱՏՕ, դու, փաստորեն, չարիք ես, եթե երեկ պաշտպանեցիր թուրքական հարձակումը և չկանխեցիր, ու քո անդամ երկրի զինվորականները կարող են մարդ մորթել և աշխարհին ցուցադրել: Փաստորեն, այն, ինչ արել են թուրքական ասկյարները 1915-ին, այսօր պաշտոնապես անում են ՆԱՏՕ-ի կազմում: Թքեմ երեսիդ, ՆԱՏՕ»: |