Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 477.22, EUR 526.33, RUB 7.47, GBP 610.79
+4 °C, +2 °C ... +13 °C Վաղը`+13 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Այս կետը նոր չէ, որ մանիպուլյացիաների առիթ է դառնում». ԿԳՄՍ նախարարի խորհրդական
05:10, 16.10.2019

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ ինձ զանգահարել էր «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը և հարցնում էր «Բարձրագույն կրթության և գիտության օրենքի» նախագծի աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդման օրենսդրորեն պարտադիր լինելու դրույթը չներառելու մասին, որին ի պատասխան բացատրել եմ, որ այդ հարցը ոչ թե օրենքի կարգավորման, այլ կրթական ծրագրեր մշակող մասնագիտական խմբերի ակադեմիական իրավասությունների տիրույթում է։

Այս կետը նոր չէ, որ մանիպուլյացիաների առիթ է դառնում։ Այն թեժ քննարկումների առարկա էր դեռևս նախորդ իշխանության ժամանակ շրջանառվող օրինագծի տարբերակում։ Այդ առումով, ինչպես և նախկինում, կցանկանայի շեշտել երկու հանգամանք․

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» դասընթացների այն բովանդակությունը, որը ներկայումս ներառված է բակալավրիատում դասավանդվող առարկայական ծրագրերում, հանրակրթական ծրագրերի առարկա է։ Հանրակրթության չափորոշիչների ընթացող արդիականացման համատեքստում այս կարևորագույն առարկաների դասավանդման մակարդակը շեշտակիորեն բարձրանում է։

Հանրահայտ ճշմարտություն է, որ բարձրագույն կրթության ծրագրերում ցանկացած առարկայի ներառումը պայմանավորված է կրթական ծրագրի նպատակով և վերջնարդյունքերով։ Այդ իմաստով, բարձրագույն կրթության ցանկացած կրթական ծրագրի մշակման ընթացքում կարող են ներառվել համապատասխան առարկաներ, որը, ևս մեկ անգամ շեշտեմ, ակադեմիական հաստատությունների իրավասությունների շրջանակում է։

Ակադեմիական ազատությունների մասին խոսելիս չպետք է մոռանալ, որ դրանց գլխավոր բաղադրիչներից մեկը մասնագիտական մոտեցումների և մեթոդաբանության ընտրության ազատությունն է, և ցանկացած պարտադրանք՝ առավել ևս օրենքի մակարդակում, այդ հիմնարար ազատությունների անթույլատրելի սահմանափակում է»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր