ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Ֆինլանդիային հաղթելը հավասարազոր ա լինելու հրաշքի». Հակոբ Բադալյան
15:25, 15.10.2019 | mamul.am
4916 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆինլանդիային էսօր հաղթելը հավասարազոր ա լինելու հրաշքի, մի շարք պատճառներով: Ֆուտբոլում, իհարկե, լինում են էդ կարգի հրաշքներ: Կլինի՞ էսօր: Հուսանք ու սպասենք: Բայց, եթե չլինի, էս ա մեր հավաքականը, էսօր ավելիին ունակ չի, եթե չասենք, որ արդեն իսկ արել ա իր ավելին: Բայց, մենք պետք ա խոսանք էդ մասին, «հաղթանակներից հետո կենաց, պարտություններից հետո անեծք» բանաձևը ոչ մի տեղ չտանող ա: Ու էստեղ մեր ֆուտբոլի զարգացման համար կարևորագույն գործոններից մեկի հարցն ա՝ ֆուտբոլային բարձրակարգ մասնագիտական և անգամ ինտելեկտուալ քննարկումներ, որտեղ կխոսվի խնդիրների մասին: Եվ մեզ ոչ միայն խաղադաշտեր են պետք, մեզ պետք են ֆուտբոլի ինտելեկտուալացման հարթակներ, որովհետև ժամանակակից ֆուտբոլի հաջողության կարևոր հիմնասյուներից մեկն էլ մտածողությունն ա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր