Թուրքիան Սիրիայում իրականացնող «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում, իր բնորոշմամբ, «ահաբեկիչներից ազատագրել է» հազար քառակուսի կմ տարածք: Այս մասին այսօր Բաքվում կայացած թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VII գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Էրդողանը մտադիր է գործողություններից հետո գրավյալ տարածքներում ապաստան տալ 2 միլիոն փախստականների: Էրդողանը նաև կոչ է արել թյուրքալեզու պետություններին ցուցաբերել համերաշխություն Թուրքիայի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում: |