ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Երևանում ավարտվեց Արգենտինական տանգոյի շաբաթը
21:15, 15.10.2019 | mamul.am
2888 | 0

Հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայացավ Արգենտինական տանգոյի շաբաթ 2019-ը, որը կազմակերպել էր Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին, բերելով Երևան արգենտինական տանգոյի լավագույն ավանդույթները, էսթետիկան ու կիրքը:

Տանգոյի շաբաթը ներառում էր տանգոյի մեծ շոու, վարպետության դասեր, տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություններ ու բանախոսություններ: Շաբաթվա միջոցառումներին իրենց մասնակցությունն ունեցան հայտնի պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին:

Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի «Արգենտինական կենտրոնում» տեղի ունեցավ Տանգոյի մասին բանախոսություն, որին հաջորդեց «Տանոգն մերն է. Տանգոն և ներգաղթը» փաստագրական ֆիլմի ցուցադրությունը:

Հոկտեմբերի 8-ին ՀԲԸՄ Հայաստանում կայացավ “Master class and milonga. Argentine Tango Night" միջոցառումը` Milonga Petricor տանգոյի դպրոցի մասնակցությամբ, որի ժամանակ ներկաները մասնակցեցին տանգոյի վարպետության դասի:

Հոկտեմբերի 9-ին ՀԲԸՄ Հայաստանում ցուցադրվեց Թերզա Կոստանտինիի «Ես այսպիսին եմ, Տիտան Բուենոս Այրեսից» ֆիլմը, որր մեզ պատմեց նշանվոր այս արտիստի կյանքի պատմությունը՝ ուղեկցված այդ ժամանակների Բուենոս Այրեսի միջավայրով ու կոլորիտով։

Հոկտեմբերի 11-ին ՀԲԸՄ Հայաստանում կայացավ վարպետության դաս, որը վարեցին տանգոյի պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին: Մուտքը կամավոր հանգանակությամբ էր, որից ստացված գումարը կնվիրաբերվի Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցին:


Երևանում Արգենտինական տանգոյի շաբաթ 2019-ն ավարտվեց տանգոյի մեծ շոուով, որը կայացավ քաղաքի կենտրոնում հոկտեմբերի 12-ին, երբ Արգենտինայում նշվում էր Մշակութային բազմազանության օրը։ Շոուն, որին մասնակցում էին պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին, տանգոյի ներկայացում էր, որը պատմում էր հայ ներգաղթյալ աղջկա ու արգենտինացի տղայի սիրո պատմություն։ Շոուի ավարտին ներկաները մասնակցեցին վարպետության դասի՝ սովորելով պարել արգենտինական տանգո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր