ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Գուցե սա Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ իրավական հնարավորությունն է». Արման Բաբաջանյան
06:35, 16.10.2019 | mamul.am
3557 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները ՍԴ նախագահի պաշտոնի հետ անհամատեղելիության հիմքով դադարեցնելու վերաբերյալ ՍԴ դիմելու մասին իմ ներկայացրած նախագծին քաղաքական աջակցություն ստանալու նպատակով պաշտոնապես դիմել էի ԱԺ երեք խմբակցություններին:

Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իրավական տեսանկյունից խոցելի հիմնավորմամբ մերժել էր իմ նախաձեռնությանը միանալու առաջարկը:

Այսօր գրեթե նույնաբովանդակ պատասխան-գրություն եմ ստացել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, որում, հղում անելով օրենքի՝ մի քանի վիճելի ու մեկնաբանելի դրույթների, «Լուսավոր Հայաստանը» տեղեկացնում է, որ չի միանում իմ օրենսդրական նախաձեռնությանը:
Առանց խորանալու «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած մերժման հիմնավորումների մեջ՝ նշեմ, որ այդպիսով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունը լեգիտիմացնում է ապօրինի ճանապարհով ՍԴ նախագահ դարձած Հրայր Թովմասյանի հակաօրինական վարքագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատասխանն ստանալուն պես կներկայացնեմ նաև իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը խնդրո առարկայի վերաբերյալ:

Արձանագրեմ միայն, որ եթե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը կարելի էր հասկանալ ու բացատրել ինչ-ինչ հանգամանքներով, ապա միանգամայն տարակուսելի ու մտորելի է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցության նման վարքագիծը, որի անդամները մի կողմից՝ հայտարարում են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ դեմ են արտահայտվում այդ նպատակն իրագործելու հնարավորություն տվող օրինագծին:

Նախագիծ, որը գուցե Հայաստանում սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ իրավական հնարավորությունն է այս պահին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր