ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Դուք շարունակելու եք ապրել Հայաստանում, և այդ զգացումը ձեր դեմ է աշխատելու». Ժաննա Ալեքսանյան
23:10, 15.10.2019 | mamul.am
3719 | 1

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրությունից մերժված Հրայր Թովմասյանը չի հեռանա ՍԴ-ից մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը: Այս մասին նա հայտարարեց երեկ, բավականին լուրջ դեմքով, իբր ինքը համոզմունքներով է առաջնորդվում: Մերժված լինելու դեպքում համոզմունքը չի աշխատում: Իսկ Հրայր Թովմասյանն իրոք մերժված է և այս պարագայում հեռանալն է ճիշտ: Ցանկացած մարդ գիտի իր մերժված լինելու մասին և պետք չէ այն խորացնել: Դուք շարունակելու եք ապրել Հայաստանում, և այդ զգացումը միայն ձեր դեմ է աշխատելու: Էնպես որ հեռացեք, որքան շուտ, այնքան լավ ձեզ համար: Հիշում եք` ոնց հեռացավ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազությունից՝ շենքի պատերը պաչելով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր