ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Վերահսկողական միջոցառումներ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում և մատակարարի մոտ. ՍԱՏՄ
17:00, 15.10.2019 | mamul.am
2317 | 0

Այսօր, ժամը 11:39 ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եվ կանխարգելման ազգային կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, Արտաշատի բժշկական կենտրոն են գնացել ՀՀ ԿԵ սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի մասնագետները: Պարզվել է, որ սննդային թունավորման ախտանիշներով հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի 3 աշակերտ, որոնց թիվը, ժամը 15:00-ի դրությամբ հասել է 23-ի:

ՍԱՏՄ տեսուչները վերահսկողական գործողություններ են սկսել դպրոցի ճաշարանում և պարզել, որ երեխաները կերել են Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա: Դպրոցում առկա պիցցայից վերցվել են նմուշներ, որոնք տրվել են լաբորատոր փորձաքննության: Թեև մատակարարի մոտ պիցցայի նմուշներ չեն հայտնաբերվել, այդուհանդերձ վերահսկողական միջոցառումներ են իրականացվում նաև մատակարարի գործունեության վայրում:

Դիտարկումների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր