ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Խորհրդարանն ամեն ինչ պետք է անի, որ ՀՀ-ն ունենա հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան». «Իմ քայլի» պատգամավոր
17:05, 15.10.2019 | mamul.am
2807 | 1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում, խոսելով ՍԴ կողմից Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու փաստին և դրան հետևող հետագա անելիքներին, ասաց, որ իրավական քայլեր կան, սակայն մտադիր չէ դրանց մասին բարձրաձայնել:

«Խորհրդարանը պետք է լուծի երկրի առաջ կանգնած խնդիրները, չի կարող ձեռքերը ծալած նստել, սպասել, թե ինչպես է հանրային վստահություն չունեցող ՍԴ-ն ՀՀ իրավական դաշտում կամայականություն անում»,-գնահատեց նա: Պատգամավորը պնդեց, որ խորհրդարանն ամեն ինչ պետք է անի, որ ՀՀ-ն ունենա հանրության վստահությունը վայելող Սահմանադրական դատարան: Ճշգրտող հարցին՝ թե առանց Հրայր Թովմասյանի՞ դատարան, Վ.Հովակիմյանը նշեց, որ խնդիրն այդտեղ Հ. Թովմասյանը չէ և կրկին պնդեց, որ խոսքը հանրային վստահության մասին է:

Ըստ Վ.Հովակիմյանի՝ իր համար սպասելի էր ՍԴ որոշումը, և ինքը չէր բացառում, որ ՍԴ-ն դիմումը կընդուներ վարույթ, հետո կսկսեր խորհրդարանին ծաղրել:

«Սակայն քանի որ դա հանրային դժգոհություն կառաջացներ, ուղղակի գնացին դիմումը չքննարկելու ճանապարհով»,- մեկնաբանեց նա:

Հիշեցենք, որ սահմանադրագետ Վարդան Այվազյանը MAMUL.am-ի հետ զրույցում ասել էր, թե ՍԴ կողմից դիմումը մերժվելու դեպքում Հ. Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» պետք է գնա սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Գործող օրենսդրության շրջանակներում ուրիշ հնարավորություն չկա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր