ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Իր բռնաբարվող կնոջը փրկած տղամարդուն սպառնում է 8, բռնաբարողին՝ 5 տարվա ազատազրկում
19:00, 15.10.2019 | mamul.am
36796 | 0

Արտառոց միջադեպ է տեղի ունեցել Ուկրաինայի Խարկով քաղաքում: Երիտասարդ ամուսինները միասին գնացել են սրճարան, սակայն այնտեղ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել և կինը որոշել է միայնակ վերադառնալ տուն: Ինչ-որ մի պահ ամուսնու մոտ կասկածներ են առաջացել կնոջ անվտանգության հետ կապված ու նա նրա ետևից տուն է շտապել:

Իրենց շենքի մոտակայքում նա նկատել է, որ ինչ-որ երիտասարդ բռնություն է կիրառում իր կնոջ նկատմամբ: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ անհայտ անձը կնոջը հետապնդել է մինչև շենքի մոտ և այնտեղ բռնություն կիրառելով՝ նրա հետ սեռական հարաբերության մեջ մտել: Հենց այդ պահին էլ ամուսինը վրա է հասել ու ձեռքով հարվածել նրա գլխին, ապա դանակի մի քանի հարված հասցրել նրա աճուկային հատվածին: Բռնաբարողին ծանր վիճակում հասցրել են հիվանդանոց, կնոջ ամուսինը կալանավորվել է:

Հայտնի է, որ 27-ամյա ամուսնու նկատմամբ քրական գործ է հարուցվել, նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում: Այնինչ 25-ամյա բռնաբարողին սպառնում է ընդամենը 5 տարվա ազատազրկում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր