ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Էրդողանը Բաքվում անդրադարձել է Արցախի հարցին
20:25, 15.10.2019 | mamul.am
9344 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հերթական անգամ խոսել է արցախյան հակամարտությունից, հայտնում է Ermenihaber-ը:

«Թյուրքախոս երկրների համագործակցության խորհրդի» գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանում գտնվող Էրդողանը ելույթի ժամանակ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ադրբեջանի սեփական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների՝ հայկական օկուպացիայի տակ լինելը 1 միլիոն ադրբեջանցու ստիպել է որպես փախստական ապրել իրենց տներից, հայրենիքից հեռու: Ինչպես նշել եմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթիս ժամանակ, սա անընդունելի է»:

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է ջանքեր գործադրել ղարաբաղյան հիմնախդնիրն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կարգավորելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր