ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Չեմ կարծում, որ Ազգային ժողովը ՍԴ-ի ճգնաժամի լուծմանը մազաչափ մոտեցել է»․ Վահե Գրիգորյան
20:40, 15.10.2019 | mamul.am
4920 | 1

Երեկ ՍԴ-ն հրաժարվեց վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը:
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն այսօր «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ Ազգային ժողովը «մազաչափ անգամ չի մոտեցել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի լուծմանը»:

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու Ազգային ժողովի դիմումը, ըստ Վահե Գրիգորյանի՝ աղերս չունի այն խնդրի հետ, որի մասին ինքը բարձրաձայնել էր ամիսներ առաջ:

«Ինչ դատարանի մասին է խոսքը, Հայաստանը չունի սահմանադրականության և դեմոկրատական լեգիտիմության բոլոր պահանջներին բավարարող բարձրագույն դատարան։ Ես չեմ կարծում, որ այս քայլով Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված և դատարանում գոյություն ունեցող ճգնաժամի լուծմանը մազաչափ անգամ մոտեցել է կամ սա քայլ էր, որպեսզի այդ ճգնաժամը լուծեր։ Սա ընդհանրապես աղերս չունի այդ ողջ կոնտեքստի հետ: Ես ուզում եմ ամենապատասխանատու ձևով հայտարարել, որ Հայաստանը ոչ մի օր դեմոկրատական պետություն չի քանի դեռ այն չունի սահմանադրականությանը և դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտից զուրկ Սահմանադրական դատարան։ Հայաստանը որևէ պահի չի կարող հավակնել դեմոկրատական լինել քանի դեռ այն չի լուծել իր բարձրագույն դատարանի հետ կապված խնդիրը»,-ասել է Գրիգորյանը։

Նա նշեց, որ շարունակում է պնդել իր նամակում նշած ճանապարհը. «Բացի դրանից բազմաթիվ այլ ուղիներ կային, բավականին ժամանակ է անցել արդեն և բավականին բան կարելի էր անել, և ես կարծում եմ, որ էդ ավտոկրատիկ լեգալիզմի կողմից ձևավորած Սահմանադրական դատարանի պատրանքն է, որ հնարավորություն չի տալիս էս մարդկանց հասկանալ, որ Սահմանադրական դատարանի՝ որպես բարձրագույն դատարանի հետ կապված խնդիրը բավականին վտանգավոր խնդիր է, և դրան պետք չի վերաբերվել որպես ընթացիկ կամ ազատ ժամանակ զբաղվելու հարց։ Եթե իրապես էդ խնդիրը չունի լուծում, մեկ այլ լուծում է նաև ճանաչել դատարանը հենց էնպիսին, ինչպիսին գոյություն ունի և անվերապահորեն ընդունել այն, որպես երկրի բարձրագույն դատական ատյան։ Իհարկե, այդ ժամանակ խնդիր է առաջանալու արդեն ընտրողների հետ, թե ինչ մանդատով է»,-նշել է Վահե Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Չեմ կարծում, որ Ազգային ժողովը ՍԴ-ի ճգնաժամի լուծմանը մազաչափ մոտեցել է»․ Վահե Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր