Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.69, EUR 528.46, RUB 7.47, GBP 617.03
+2 °C, -1 °C ... +6 °C Վաղը`+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ողբերգական վթար Տավուշի մարզում
22:10, 15.10.2019

Հոկտեմբերի 15-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։40-ի սահմաններում Porsche Cayenne 18 QA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի 113 կմ հատվածում՝ դեպի Իջևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ, 35-ամյա Էդգար Վանեսյանն էր, ում դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, իսկ վիրավորը նրա համագյուղացի, 43-ամյա Արման Իսկանդարյանն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ամբողջական տվյալները, ինչպես նաև՝ ով է ավտոմեքենան վարել և ում անունով է հաշվառված այն։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենան, որը վերածվել է մետաղե ջարդոնի, վերամբարձ կռունկի միջոցով տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Ողբերգական վթար Տավուշի մարզում
Ողբերգական վթար Տավուշի մարզում
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր