ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Այս բեմադրությունը հարված էր անցած մեր մեկ և կես տարուն». Վարդան Հարությունյան
23:35, 15.10.2019 | mamul.am
7959 | 0

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը չունի ու չի ունեցել Սահմանադրական դատարան։ Մեր վզին փաթաթված այս մարմինը, որը գտնվում է Բաղրամյան 10-ում և որի պատին գրված է «ՀՀ Սահմանադրական դատարան», իրականում սահմանադրական դատարան չէ։ Ավելի քան միամիտ կամ ավելի քան ցինիկ է պետք լինել այս մարմինը այդպիսին մատուցելու համար։ Մեր Սահմանադրական դատարանը դեռ պետք է ձևավորվի։
Այս մանկամիտ Ազգային ժողովը, (մանկամիտ՝ բառիս բուն իմաստով) իր վերջին քայլով այս չեղած ու գոյություն չունեցող սահմանադրական դատարան կոչված մարմնին՝ բոլոր կանխատեսումները և բոլոր զգուշացումներն անտեսելով, կամա, թե ակամա, լեգիտիմություն հաղորդեց։
Ո՞վ էր այս բեմադրության հեղինակը՝ կարևոր էլ չի։ Բայց, հաստատ է, այս բեմադրությունը հարված էր անցած մեր մեկ և կես տարուն։ Հարված էր գրանցած մեր հաջողությանը, որով մենք այդքան հպարտանում ենք։
Կլուծվի՞ այս խնդիրը։ Իհարկե, կլուծվի։ Մենք, անկասկած, դեռ կունենանք Սահմանադրական Դատարան։ Բայց այս անհաջող բեմադրության, Ազգային ժողովի այս անիմաստ քայլի մասին հուշը կմնա, այն իր հետքը կթողնի ու դեռ երկար մեզ կուղեկցի։
2018-ի հեղափոխությունն այլ պահանջներ ու այլ պատկերացումներ է առաջ քաշում։ Այդ պահանջներն ու այդ պատկերացումները галочка դնելու, մի բան անելու, տպավորություն ստեղծելու հետ աղերս անգամ չունեն և ունենալ չեն կարող»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր